Հասարակություն 

Ամուսինը կտրել է կնոջ ձեռքը, ով հրաժարվել է ուտելիք պատրաստել

Քանիայում 50-ամյա կինը ամուսնու հետ վիճաբանության արդյունքում զրկվել է ձեռքից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է ճաշ պատրաստել:

Ինչպես հայտնում է  Mirror-ը, քաղցած ամուսինը ոչ միայն կտրել է կնոջ ձեռքը, այլ նաև թրով հարվածել է վերջինիս որովայնին:

Ավելի ուշ հիվանդանոցում կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել երկար ժամանակ, սակայն վերջին վիճաբանության ժամանակ վերջինս անցել է բոլոր սահմանները:

Տուժողը պահանջել է ձերբակալել ամուսնուն, սակայն ոստիկանությունը, անհասկանալի պատճառներով, դեռ քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

Նույն շարքից