Քաղաքական 

ԱՄՆ հատուկ դատախազը ցանկանում է հարցաքննել Թրամփին

ԱՄՆ-ում հատուկ դատախազը մտադիր է հարցաքննել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի և անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանկության հետ: Այս  մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին մոտ կանգնած աղբյուրին:

Նշենք, որ Թրամփը Քոմիին պաշտանանկ արեց 2017 թվականի մայիսին: Վերջինիս պնդմամբ, իրան հեռացրել են ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի մասով հետաքննություն անցկացնելու պատճառով:

Նույն շարքից