Հասարակություն 

Աֆրինում խաղաղ բնակիչները փախչում են թուրքական տանկերից

Այն բանից հետո, երբ թուրքակա զորքերը ներխուժեցին սիրիական Աֆրին, ավելի քան 5 հազար խաղաղ բնակիչ լքել է քաղաքը և ապաստան գտել շրջական գյուղերում: Այս մասին, ինչպես փոխանցում է dw.com-ը, հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դույարրիչը:

Դույարրիչի խոսքերով, մարդասիրական կազմակերպություններն անհանգստացած են 320 հազար բնակիչ ունեցող քաղաքի ճակատագրով, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ և որտեղ ռազմական օպերացիա է անցկացնում թուրքական բանակը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ արդեն 260 ահաբեկիչ է ոչնչացրել:

Թուրքական իշխանությունները, հայտարարելով, որ նպատակ ունեն Սիրիայի հյուսիսը մաքրել ահաբեկիչներից, Աֆրին ներխուժեցին հունվարի 20-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Աֆրինից հետո նմանատիպ օպերացիա է սկսելու նաև Մաջիբում:

Նույն շարքից