Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրավիրվել իրենց հարսանիքին, քանի որ այն պետական բնույթ չի կրում և միայն ընկերների ու ընտանիքի անդաների համար է:
Ավելի վաղ, երբ լրագրողները Հարիին հարցրել էին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին, նա ասել է, որ հարսանիքի հյուրերի ցանկը դեռ հրապարակված չէ:
Հարկ է նշել, որ Բարաք Օբաման և Հարին ընկերական հարաբերություններ ունեն, սակայն վերջինս այդքան էլ չի հավանում ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին:
Որոշ տեղեկություններով, Հարին իր հարսանիքին Օբամային չի հրավիրել, որպեսզի չհրավիրի նաև Թրամփին: