Չինաստանում ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը արգելել է հիփ հոփ կատարողներին և դաջվաքծներ ունեցող հայտնիներին երևալ հեռուստատեսությամբ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով չինական Sina գործակալությանը:
Այսպիսով, ի հայտ են եկել նոր կանոններ, որոնց հեռուստաընկերությունները պետք է հետևեն իրենց հյուրերին ընտրելիս: Խորհուրդ է տրվում հյուր չկանչել նրանց, ովքեր «բարոյապես և հոգեպես հեռվացել են կումունիստական կուսակցությունից ու որոնց բարոյական կերպարը լավը չէ»:
Հեռուստաընկերությունները դեռ չեն մեկնաբանել այս նոր կանոնները: