2017 թվականի վերջին քառորդում Apple ընկերությունը վաճառել է ավելի քան 29 միլիոն iPhone X սմարթֆոն: Ինչպես հայտնում է Canalys վերլուծական ընկերությունը, հենց այդ սմարթֆոնն է ամենաշատ վաճառվածը նշված ժամանակահատվածում:
Ընկերությունը պնդում է, թե սա լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն, որ խնձորային հսկան այդքան էլ գոհ չէ իր վերջին սմարթֆոնի վաճառքի ցուցանիշներից:
Հավելենք, որ iPhone X-ն արժե 999 դոլար: