Քաղաքական 

Էրդողանը կրկին հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական բանակը չի լքելու Սիրիան

Թուրքիան չի սահմանափակվելու Աֆրինի օպերացիայով և Սիրիայի հետ իր ամբողջ տարածքը մաքրելու է ահաբեկիչներից, կանխելու է կեղտոտ խաղերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը կրկին խոսել է Աֆրինից հետո Մաջիբ շարժվելու մտադրության մասին՝ հայտարարելով, որ այդկերպ ապահովելու են իրենց անվտանգությունը:

Ավելի վաղ Էրդողանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Սիրիայի տարածքը չեն լքելու մինչև իրենց նպատակներին չհասնեն՝ նշելով, որ իրենց գործողությունները ոչ թե քրդերի դեմ են, այլ ուղղված են ահաբեկիչների դեմ:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը սիրիական Աֆրին ներխուժեցին հունվարի 20-ին:

Նույն շարքից