ԱՄՆ-ից, Գերմանիայից և Բրիտանիայից կամավորներ են միացել Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդերին, որոնք կռվում են թուրքերի դեմ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ արտասահմանցիները, որոնք մինչ այս կռվում էին Ռաքքայում և Դեյր Զորում, ցանկություն են հայտնել տեղափոխվել Աֆրին:
Եթե հավատանք Սիրիական դեմոկրատական ուժերի ռազմական թևի անդամ Ռեդուր Սելալի խոսքերին, քրդերին արդեն տասնյակ մարտիկներ են միացել:
Աֆրինում թուրքական ռազմական օպերացիան մեկնարկել է հունվարի 20-ին: