Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից