Հասարակություն 

Համացանցում քննարկում են աստղ պատկերող Սաակաշվիլիի ֆիլմը /տեսանյութ/

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆիլմ է նկարահանել «Ուկրաինայի վերածնունդը» անունով և դրա մի մասը հրապարակել Ֆեյսբուքում:

11 րոպե տևողությամբ տեսանյութում Սաակաշվիլին քայլում է Սև ծովի ափով և հայտարարում, որ այնտեղ կարելի է հյուրանոցներ, խաղատներ կառուցել, բացել հազարավոր աշխատատեղեր:

Տեսանյութը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից: Ոմանք գովասանքի խոսքեր են ասել Սաակաշվիլիի մասին, ոմանք էլ նշել են, որ նա ամբողջ կյանքում զբաղվում է նրանով, ինչը նրա մոտ իրոք ստացվում է՝ պատկերում է ծովաստղ:

Օգտատերերի կողմից պատրաստվել է նաև մի զավեշտալի տեսանյութ, որի վերջում Սաակշվիլիին լողափին սպասում է Չակ Նորիսը:

Նույն շարքից