48,2 միլիարդ դոլար կարողություն ունեցող Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին ներկայացել է հին կանացի բաճկոնով: Խոսքը վերաբերում է Canada Goose-ի բաճկոնին, գրում է Quartzy-ը:
Գործարարը կրել է Montebello մոդելը, որը արտադրվել է միայն կանանց համար: Հագուստի գինը 795 դոլար է:
Այս հագուստով Ման երևացել է նաև անցած տարի: 2017 թվականի հունվարին նա հենց այս բաճկոնով էր, երբ հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: