Քաղաքական 

Գեներալ Մասոյի շուկայում գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանքը:

Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը: Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով:

Գևորգ Ենոքյանի շուկայում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները և ազգականները, գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների, և եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առաջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»:

Նույն շարքից