Քաղաքական 

Թրամփն Էրդողանի հետ խոսել սիրիական Աֆրինում թուրքական ռազմական օպերացիայի մասին և պահանջներ ներկայացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջինիս կոչ է արել սահմանափակել սիրիական Աֆրինում իրականանացնող ռազմական օպերացիան: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը և խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից:

Բացի դրանից, ԱՄՆ նախագահը պահանջել է Էրդողանից անել ամեն ինչ Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի բախում թույլ չտալու համար:

Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում թուրքականն ռազմական օպերացիան մեկնարկեց հունվարի 20-ին:

Նույն շարքից