Հասարակություն 

ԱՄՆ-ի հավաքականի նախկին բժիշկը 175 տարվա ազատազրկման է դատապարտվել

Սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի հավաքականի նախկին բժիշկ Լարրի Նասսարը 175 տարվա ազատազրկման է դատապարտվել  մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգության համար: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:

Դատավճիռը հրապարակվել է հունվարի 24-ին. «Ես հենց նոր մահապատժի դատապարտեցի Ձեզ, Դուք արժանի չեք բանտից դուրս գալուն»,-հայտարարել է դատավորը դատավճիռը կայացնելուց հետո:

2017 թվականին Նասսարն իրեն մեղավոր էր ճանաչել 10 դեպքում, սակայն նրան նույն հանցագործության մեջ մեղադրել է ավելի քան 140 մարզուհի:

Նույն շարքից