Միսս Աշխարհ մրցույթի մասնակից կոլումբիացի միլիոնատեր Կարոլինա Ֆլորես Գոնսալեսը որոշել է քաղաքականությամբ զբաղվել և դրա համար օգտագործում է իր արտաքին տեսքը: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
25-ամյա գեղեցկուհու ինսթագրամյան էջին հետևում է ավելի քան 50 հազար օգտատեր: Այնտեղ նա շատ հաճախ բաց լուսանկարներ է հրապարակում և կիսվում իր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով:
Հաշվի առնելով այն, որ Կարոլինան երկրպագուների մեծ բանակ ունի՝ ենթադրվում է, որ նրան կհաջողվի հաջողություն գրանցել հարազատա Բոգոտա քաղաքում:
Ինչ վերաբերում է իր պայքարի հիմնական ուղղություններին, ապա մոդելը հայտարարել է, որ պայքարելու է կանանց իրավունքների պաշտպանության համար: