Քաղաքական 

Հայաստանում ստեղծվում է առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ ԱԽ-ն ղեկավարելու է վարչապետը. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Այսօր՝ հունվարի 25-ին, կառավարությունը նիստի ժամանակ հավանություն տվեց  «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծին:

Նախագծի համաձայն, Անվտանգության խորհուրդն արդեն ղեկավարելու է ոչ թե երկրի նախագահը, այլ՜ վարչապետը: Փոփոխություններ են լինելու նաև ԱԽ անդամների մասով: Այնտեղ տեղ են գտնելու  առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

Այսպիսով ստեղծվում է նաև առաջին փոխվարչապետի պաշտոն, թե ում այն բաժին կհասնի, ցույց կտա ժամանակը:

Նույն շարքից