«Բաքուն փորձում է կոմպենսացնել դիվանագիտության մեջ և միջազգային հարթակում իր ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներից՝ շփման գծում սադրանքներ կազմակերպելով: Չի ստացվելու»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ադրբեջանական դիվերսիոն փորձի մասին հայտնել էր Արցախի պաշտպանության բանակը: