Քաղաքական 

Ըստ Շավարշ Քոչարյանի, հայկական կողմը խնդիր չունի պատասխանելու Ալիևի հայտարարությանը

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, որ Բաքվի և Մոսկվայի միջև պայմանավորվածություն կա ռուսական զենքի նոր խմբաքանակի մասով, ասաց, որ Հայաստանն իր հերթին անում է հնարավորինս, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ օգտագործելով նաև Ռուսաստանի ընձեռած հնարավորությունները:

Քոշարյանը նշեց նաև, որ Հայաստանն ավելի մատչելի գներով է ձեռք բերում ռուսական զենքը:

Ինչ վերաբերում է դրան, թե արդյո՞ք հայկական կողմը չի պատրաստվում բարձր մակարդակով պատասխանել Ալիևի հայտարարությանը, փոխարտգործանարարն ասաց, որ նման խնդիր չկա, խնդիր կա պահպանելու ռազմական բալանսը, որի ուղղությամբ քայլեր են արվում:

Նույն շարքից