Հասարակություն 

Սասնա ծռերի գործով դատական նիստին ներկա է մեկ ամբաստանյալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախկինում՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան) շարունակվում է Սասնա ծռերի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չեն 11 ամբաստանյալներից 10-ը: Նրանք հեռացված են նիստերի դահլիճից:

Դատական նիստին մասնակցում է միայն ամբաստանյալ Արմեն Լամբարյանը։

Հավելենք, որ Սասնա ծռերի կիսված գործի 11 անդամների մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նույն շարքից