Հասարակություն 

Իսպանիայի արտգործնախարարն ուշագնաց է եղել Դավոսի ֆորումի ժամանակ

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում ընթացող բանավեի ժամանակ կորցրել է գիտակցությունը, հայտնում է El Mundo-ն:
Արտգործնախարարն ուղեկցում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Երբ նախարան ընկել է, ներկաները շտապել են օգնության:

Ավելի ուշ իսպանացին 62-ամյա նախարարին տեղափոխել են բուժկետ: Չնյած այն բանին, որ նրա վիճակը կարգավորվել է, այդուհանդերձ մի քանի հանդիպում նա բաց է թողել:

Նույն շարքից