Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan»-ը

ունվարի 25-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի 34 QL 656 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտի մեջ:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Ճանապարհին` Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 1 կմ-ին փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված «ԳԱԶ 53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի (վարորդ՝ Թ. Թ.) բեռնատարը և դուրս բերել արգելափակումից:

Նույն շարքից