Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է, որ սիրիական Աֆրինում օպերացիան սկսկելուց հետո թուրքական բանակը ավելի քան «300 ահաբեկիչ է ոչնչացրել»:
Նրա խոսքերով, այս օպերացիան օրինական է, և Թուրքիան այսկերպ պաշտպանում է ոչ միայն իր սահմանները, այլ նաև ապահովում է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը. «Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել»:
Թուրքիայի վարչապետը նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, թե անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը պայքարում է ահաբեկիչների դեմ, իսկ մեկ այլ անդամ՝ զինում նրանց:
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում թուրքական ռազմական օպերացիան սկսվեց հունվարի 20-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական ուժերը շարժվելու են Մաջիբ: