«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված է , որ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ 100 000 ՀՀ դրամի չափով տուգանք կարող է կիրառվել:
Այս հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:
Պարոն Սիմոնյան, ինչո՞վ է պայմանավորված այս նոր տուգանքի սահմանումը: Ի՞նչ կասեք այդ մասին:
Ձեր կողմից նշված նորմով փորձ է արվում ճնշել փաստաբանի մասնագիտական գործունեությունը: Այն վտանգում է փաստաբանի անկախությունը՝ այսինքն՝ ֆինանսական առումով չտուժելու պատճառով դատական նիստի ժամանակ կատարել, թե չկատարել օրենքով չարգելված որևէ գործողություն: Կարող է այնպես ստացվել, որ այն փաստաբանը, ում դատական նիստի ժամանակ օրենքով չարգելված գործողությունները դատարանին դուր չգան, գործը քննող դատավորի կողմից արժանանա շարունակական տուգանքների:
Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս նորմի սահմանումը:
Ըստ էության, նաև փորձ է արվում ՀՀ փաստաբանների պալատից «խլել» փաստաբանի նկատմամբ իրականացվող կարգապահական գործառույթի մի մասը, գուցէ նպատակ կա, քայլ առ քայլ, ամբողջությամբ այն խլելու: