Հասարակություն 

Սիրիայում ահաբեկիչները տանկով վրաերթի են ենթարկել մեկ այլ խմբավորման ահաբեկիչներին

Սիրիայում «Հայաթ Թահրիր-աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տանկով հարձակվել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների վրա, վրաերթի ենթարկել նրանցից մեկին և փորձել նույնն անել մյուսի նկատմամբ: Տեղի ունեցածը հայտնվել է նաև տեսախցիկների ուշադրության կենտրոնում և տեսայութը հայտնվել է համացանցում:

Բանն այն է, որ այս երկու ահաբեկչական խմբավորումները, բացի կառավարական ուժերի դեմ պայքարելուց, մարտեր են մղում նաև միմյանց դեմ:

Հունվարի 24-ին «Հայաթ Թահրիր-աշ-Շամը» կորցրեց Աբու Դուհուր ավիաբազան, որը գտնվում է Իդլիբում: Այդ կորստի համար նրանք մեղադրեցին հենց ԻՊ-ին՝ հայտարարելով, որ վերջիններս օգնել են Ասադի ուժերին:

Նույն շարքից