Քաղաքական 

Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Գերմանիայի կառավարությունը մինչև նոր կառավարության ձևավորումը դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով երկրի արտգործնախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին:

Վերջինիս խոսքերով, գերմանական կառավարությունը միասնական որոշում է կայացրել այդ մասով:

Spiegel-ի տեղեկություններով, այս որոշումը կապված է սիրիական Աֆրինում թուրքական ռազմական օպերացիայի հետ:

Այսպիսով Գերմանիան Թուրքիային չի վաճառի նաև Leopard տանկերը:

Պարբերականը գրում է նաև, որ այս որոշումը համաձայնեցվել է Գաբրիելի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելիի միջև:

Նույն շարքից