Հասարակություն 

Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»:

Փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն հանդես բերում` իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ. մրցույթը շահողը պետք է նաև ավտոբուսներ ունենա, կարողանա ապահովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեցնելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»:

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: «100 միլիոն դոլարից ավելի»: Էդ ի՞նչ թիվ է որ հայ օլիգարխների համար։ «Գլուխ չեն դնի»: Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել: «20 երթուղի տևական ժամանակ է՝ չի աշխատում, որովհետև այլևս շահութաբեր չէ. գծատերերը վաղուց են մտածում այլ բիզնեսի մասին»:

Նույն շարքից