Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է մաֆիոզական պետություն ստեղծելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ֆինանսիստի խոսքերով, սակայն, Թրամփին չի հաջողվի դա անել, քանի որ նրան խանգարում են ԱՄՆ-ի բոլոր դեմոկրատական ինստիտուտները:
Միլիարդատերը նաև խոսել է Թրամփի ապագայի մասին՝ նշելով, որ վերջինս ժամանակով երևույթ է և պարտություն է կրելու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններու: