Հասարակություն 

Facebook-ն ամեն օր միլիոնավոր աքաունթներ է փակում

Facebook-ը հենց գրանցման պահին արգելափակում է միլիոնավոր աքաունթներ: Այս մասին ասված է սոցկայքի՝ ԱՄՆ սենատի, հետախուզության հարցերով հանձնաժողովին ուղղված նամակում:

Այսպիսով, աշխարհի խոշորագույն կայքը պայքարում է ոչ հավաստի օգտատերերի  և դրանց տարածած ինֆորմացիայի դեմ:

Նամակում նշվում է, որ անընդհատ կատարելագործվում են այն տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ կեղծ օգտատերերը բացահայտվում են, և ամեն օր միլիոնավոր նման աքաունթներ են արգելափակվում:

Ինչ վերաբերում է նմանատիպ պայքարում Twitter-ի ցուցանիշին, ապա այստեղ օրական փակվում է մոտ 450 հազար աքաունթ:

Նույն շարքից