Հասարակություն 

Facebook-ը և Google-ը վտանգ են ներկայացնում հասարակության համար. Ջորջ Սորոսը

Facebook-ը և Google-ը վտանգ են ներկայացնում հասարակության համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, գրում է Business Insider-ը:

Նրա խոսքերով, դրանք կախվածություն են ստեղծում, ինչը հատկապես վտանգավոր է երիտասարդների համար: Սորոսը նշել է, որ համացանցից կախվածություը նման է խաղերից կախվածությանը:

Բացի դրանից, միլիարդատիրոջ կարծիքով, վերոնշյալ կայքերը մոնոպոլիա են ստեղծում մարդկանց ազատության վրա: Մարդկանց ուժը  կենտրոնանում է մի քանի ընկերությունների ձեռքում:

Նույն շարքից