The Daily Mail պարբերականը կազմել է տարբեր երկրների գիտնականների կարծիքները՝ կապված կին-տղամարդ հարաբերությունների հետ:
Այսպես, Նիդերլանդիայի գիտնակաները պնդում են, որ կանայք 1,6 անգամ ավելի շատ են օրգազմ ստանում սիրով զբաղվելու ժամանակ, եթե չեն հանում գուլպաները: Դա նրանց թույլ է տալիս պաշտպանված և հարմարավետ զգալ:
Ամերիկացի գիտնականներն իրենց հերթին նշում են, որ սիրով զբաղվելու ժամանակ կանանց օգնում է վարունգի և քաղցրի բուրմունքների համադրությունը:
Այս թեմայով հետաքրքիր եզրահանգման են եկել շոտլանդացի գիտնկանները, որոնք պնդում են, որ կանայք շատ հաճախ ընտրում են տղամարդկանց, որոնք նման են իրենց եղբայրներին:
Իսկ ավստրիացի գիտնականների կարծիքով, կանայք ավելի շատ են համակրում տղամարդկանց երաժշտության հնչյունների ներքո:
Անգլիացիներն էլ համոզված են, որ կանանց ամենաշատը գրավում են ինքնավստահ տղամարդիկ, ովքեր ամենաշատ շանսերն ունեն կանանց հետ հարաբերություններում: