Հասարակություն 

Դավոսում Թրամփի ավտոշարասյան BMW X5-ը վրաերթի է ենթարկել ոստկանի

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել շվեյցարացի ոստիկանի, հայտնում է Blick-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ ոստիկանը փորձել է կանգնեցնել սպիտակ գույնի BMW X5-ը, որը եղել է Թրամփի ավտոշարասյան մեջ: Այն պահին, երբ ոստիկանը փորձել է կանգնեցնել մեքենան, վարորդն արագացրել է ընթացքը և հարվածել վերջինիս:

Վթարի արդյունքում ոստիկանը  չի տուժել, քանի որ հասցրել է ժամանակն մի կողմ քաշվել:

Այս մասով որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չկա:

Նույն շարքից