Քաղաքական 

Թուրքիան հայտարարել է սիրիական Աֆրինում 350 հակառակորդի ոչնչացման մասն

Թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինում ռազմական օպերացիան սկսելուց հետո Սիրիական ազատ բանակի հետ համատեղ գործողությունների արդյունքում մոտ 350 հակառակորդ են արդեն ոչնչացրել, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում: Այս մասին ասված է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այս գիշեր թուրքական ինքնաթիռները 23 թիրախ են խոցել, որոնց թվում եղել են թաքստոցներ, պահեստներ, կրակակետեր:

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջան ներխուժեց հունվարի 20-ին: Նրանք հայտարարում են, որ նպատակ ունեն թույլ չտալ քրդերին ահաբեկչական միջանցք ստեղծել Թուրքիայի սահմանին:

Նույն շարքից