Սպիտակ տունը պատրաստվում է իմիգրացիոն բարեփոխումների նոր փաստաթուղթ առաջարկել, որը կօգնի 1,8 միլիոն քաղաքացիների, ովքեր անօրինական կերպով են գտնվում Միացյալ Նահանգներում և դեռ երեխա ժամանակ են մուտք գործել այդ երկիր, ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը: Այս մասին հայտնում է Politico-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Այսպիսով, Հանրապետականները շոշափելի զիջման են գնում՝ Դեմոկրատներից պահանջելով սահմանափակել ներգաղթը և 25 միլիոն դոլար տրամադրել սահմանների պաշտպանության, մասնավորապես Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Հանրապետականները պահանջում են նաև դադարեցնել, այսպես կոչված, շղթայական միգրացիան, երբ ներգաղթյալի ընտանիքի անդամները տեղափոխվում են այն երկիր, որտեղ աշխատում են, ինչպես նաև չեղյալ համարել վիզաների խաղարկությունը:
Փաստաթղթում նշվում է, որ հիմա ամերիկացիները կարող են վիզա ստանալու համար դիմել իշխանություններին միայն այն դեպքում, եթե այն ամուսինների կամ անչափահաս երեխաների համար է: Այսպիսով, ծնողները, եղբայրները, քույրերը և չափահաս երեխաները զրկվում են այդ հնարավորությունից:
Հանրապետականները հույս ունեն, որ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ Դեմոկրատների հետ: Սենատում փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունենալու փետրվարի 6-ին