Հասարակություն 

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել սիրիական Աֆրինում. Զոհեր կան

Թուրքական օդուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնում են տեղի իշխանությունները:

Նշվում է, որ հարվածի արդյունքում երկու տուն է ոչնչացվել, զոհվել է 5 մարդ:

Կան նաև վիրավորներ, որոնց թիվը դեռ հայտնի չէ: Իշխանությունների տեղեկություններով, օդային հարվածները շարունակվում են:

Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական ինքնաթիռները հարվածներ են հասցրել, Անկարայի որակմամբ, ահաբեկիչներին՝ օպերացիան սկսելուց հետո ոչնչացնելով 350 հակառակորդ:

Հունվարի 25-ին տեղեկություններ հայտնվեցին նաև, որ թուրքական հարվածների արդյունքում Աֆրինում ազգությամբ հայ քաղաքացի է վիրավորվել:

Նույն շարքից