Բարի օր Հասարակություն 

Գումար պետք չէ տալ. Ինչ պետք է անել մուրացիկ երեխա տեսնելու դեպքում

analitik.am

Հայաստանում մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը նվազել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ 2016թ հաշվառված 19 անչափահասի փոխերան,  այսօրվա դրությամբ կա հաշվառված ընդամենը երկու անչափահաս: Նրանցից մեկը Երևանում է, մյուս՝ Կոտայքում:

Դուրյանի խոսքերով, մուրացկանությամբ զբաղվող երեխաներն այդքան էլ շատ չեն ու մուրացկանությամբ զբավելու  համար նրանք պատասխանատվության չեն ենթարկվում:

Ասուլիսի մյուս բանախոս «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաների շրջանում մուրացկանության դեմ պայքարի գործում կարևոր է հասարակության մասնակցությունը: Նրա խոսքերով, երբ դրսում մուրացիկ երեխա է հանդիպում, պետք չէ գումար տալ, պետք է զանգահարել իրենց կենտրոն:

Տիկին Դուրյանը խոսեց նաև անչափահասների շրջանում հանցագործությունների մասին՝ նշելով, որ 2016 թվականին 341 նմանատիպ դեպք է գրանվել, իսկ 2017-ին՝ 9-ով պակաս:

Նույն շարքից