Քաղաքական 

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում սկսած օպերացիայի գոտին հասցնելու են մինչև Իրաքի հետ սահման

Թուրքիան մտադիր է Սիրիայում սկսած ռազմական օպերացիայի գոտին մեծացնել մինչև Մանբիջ և այդպես հասնել մինչև Իրաքի հետ սահման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նշել է, որ պատրաստվում են իրենց սահմաններն ահաբեկիչներից պաշտպանել մինչև Իրաքի սահման:

Իսկ նրանց, ովքեր Անկարային կոչ են անում հնարավորինս արագ ավարտին հասցնել օպերացիան, Էրդողան կոչ է արել դա չանել՝ հավելելով, որ եթե թուրքական բանակը չլիներ այդ ասողների վրա հրթիռներ էին ընկնելու:

Թուրքական օպերացիան, որը դատապարտվեց Դամակոսի կողմից, սիրիական Աֆրինում սկսեց հունվարի 20-ին:

Նույն շարքից