Քաղաքական 

Արթուր Օսիկյանն այսուհետ չի զբաղեցնելու ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնը

Analitik.am կայքին հայտն դարձավ, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսուհետ չի զբաղեցնելու քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնը:

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով՝ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հստակ պատասխան չէր տվել՝ միայն նշելով, որ Օսիկյանը աշխատանքի վայրում է:

Նշենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնին նշանակվում և ազատվում են ՀՀ նախագահի հրամանագրով:

Նույն շարքից