Հասարակություն 

Լևոն Արոնյանը՝ համաշխարհային մտավոր խաղերում

Հայտնի է, որ դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթանում են համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվող շախմատի մրցումները՝ արագ, կայծակնային և բասկյան համակարգի ձեւաչափերով:

Ստուգատեսին մասնակցում են աշխարհի առաջատար 16 գրոսմայստերներ, այդ թվում՝ Արոնյանը, Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Արագ շախմատի ձևաչափում կայացել է չորս տուր, որում հայկական շախմատի առաջատարը մեկ անգամ զիջել է մրցակցին՝ Վան Հաոյին, երկու ոչ-ոքի է խաղացել, Պոնոմարյովի և Գրիշչուկի հետ, համապատասխանաբար, և տոնել, առայժմ, միայն մեկ հաղթանակ (երրորդ տուրում՝ վիետնամցի գրոսմայստեր Լե Քուան Լիմի նկատմամբ):

Այսպիսով, մասնակիցների դասավորությունը 4 տուրից հետո.

1.Լեկո 3.5

2.Կարյակին 3.0

3.Վան Հաո 3.0

10. Արոնյան 2.0 

Նույն շարքից