«Авто.ру» կայքում վաճառքի են հանել 1914 թվականին արտադարված Rolls-Royce Silver Ghost ավտոմեքենա, որը, այն վաճառքի հանողների պնդմամբ, պատկանել է ռուս Նիկոլայ 2-րդ ցարին:
Մեքենայի համար պահանջում են 278 միլիոն ռուբլի: Այն ձեռք է բերվել 2015 թվականին Գերմանիայում, 5,5 միլիոն եվրոյի դիմաց:
Որևէ փաստաթուղթ, որ մեքենան իրոք պատկանել է ցարին, չի տրամադրվում:
Հավելենք, որ Նիկոլայ 2-րդն ավելի քան 50 ավտոմեքենա է ունեցել: Դրանցից 3-ը եղել են հենց Rolls-Royce, սակայն այս մեքենան իր նկարագրությամբ նման չէ վերոնշյալ երեք մեքենաներին: