Հին Եգիպտոսի հետազոտության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ Քեոփսի բուրգը կառուցելիս շինարարները սխալ են թույլ տվել, ինչի արդյունքում կառույցի հիմքը անթերի քառակուսի չէ: Հետազոտողները կարծում են, որ չնայած զարգացած ճարտարապետությանը, շինարարները սխալվել են, և բուրգի հիմքի կողմերը հավասար չեն ստացվել, գրում է Science Alert-ը:
Այն, որ բուրգի կողմերը հավասար չեն, գիտնականները պարզել են այն բանից հետո, երբ վերակագնել են դրա սկզբնական տեսքը: Հայտնի կառույցի արևմտյան մասը մոտ 14 սանտիմետրով երկար է արևելյանից:
Գիտնականները նշում են, որ նոր բացահայտումը ևս մեկ անգամ հաստատում է, որ հին եգիպտացիները եղել են հիանալի շինարարները և հենց նրանք են կառուցել բուրգերը: Սակայն, ինչպես բոլոր մարդիկ, այնպես է նրանք երաշխավորված չեն եղել սխալներից:
Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե ինչ տեխնոլոգիաներով են եգիպտացիները կարողացել հստակ գծագրել բուրգերը: