ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում օպերացիաների համար ծախսել են 7 տրիլիոն դոլար:
Թրամփը նշել է, որ ինքը հաղթել է ԻՊ-ին, սակայն 7 տրիլիոնը մեծ գումար է, և այդ փաստը տխրեցնում է:
Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է CNBC-ի հետ հարցազրույցի ժամանակ, սակայն չնշելով, թե ինչ ժամկետի մասին է խոսքը: