Հասարակություն 

Սյունիքում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից