Հասարակություն 

Օքսվորդի համալսարանում հավանության է արժանացել ունիսեքս զուգարանների հարցը

Մեծ Բրիտանիայի Օքսվորդի համալսարանի ուսանողները համալսարանում չեզոք սեռի համար նախատեսված զուգարան ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել, գրում է Daily Mail-ը:

Փակ քվեարկության արդյունքում, ուսանողների 80 տոկոս կողմ է արտահայտվել սովորական զուգարաններն ունիսեքս զուգարաններով փոխարինելուն:

Համալսարանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից մեկը հույս է հայտնել, որ նման փոփոխություններ կլինեն նաև մյուս համալսարաններում՝ նշելով, որ այդկերպ հարգվում է սեռական փոքրամասնությունների իրավունքները:

Ամեն դեպքում պետք է նշել, որ համալսարանի ուսանողների մի մասն իրենց դժգոհությունն են հայտնել այս փոփոխության մասով՝ նշելով, որ անհարմար կզգան զուգարանը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կիսելով:

 

Նույն շարքից