Հասարակություն 

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը պատասխանել է Թրամփի հետ սիրավեպի մասին խոսակցություններին

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկիի Հեյլին պատասխանել է այն լուրերին, որ իր կարիերայում աճն ուղիղ կապ ունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ մտերիմ հարաբերությունների հետ:

Խոսելով այդ մասին՝ Հեյլին բամբասանքները վիրավորական և զզվելի է անվանել՝ նշելով, որ նման խոսակցություններն օրինաչափություն են, երբ ուժեղ կանայք բարձր պաշտոնների են հասնում:

Այն մասին, որ Թրամփի և Հեյլիի միջև սիրավեպ կա, ԱՄՆ-ում սկսեցին խոսել, երբ լրագրող Մայքլ Վուլֆը, ով գիրք է գրել ԱՄՆ նախագահի մասին, հայտարարեց, որ վերջինս սիրավեպ ունի այլ կնոջ հետ:

Նույն շարքից