Հայկական արմատներ ունեցող սաուդցի արքայազն, միլիարդատեր Ալ-Վալիդ իբն Թալալը պատմել է, թե ինչպես են անցնում իր օրերը 5 աստղանի հյուրանոցում բանտարկության պայմաններում: Այս մասին գրում է Reuters-ը:
Կառուպցիայի մեջ մեղադրվող արքայազն Էր Ռիյադում գտնվող Ռից Կարլթոն լյուքս դասի հյուրանոցում բանտարկված է այլ արքայազների և նախկին բարձրաստիճան պաշտոնայների հետ: Թե քանի սենյակ ունի հյուրանոցը, չի նշվում: Իբն Թալալը նշել է, որ իրենց լավ է զգում, քանի որ գտնվում է իր հայրենիքում, իր հարազատ քաղաքում, որտեղ իրենց զգում է տան նման: Նրա խոսքերով, որևե անհարմարություն չկա:
Արքայազնը ասել է, որ ապրում է սովորական կյանքով՝ աշխատում է, հեռախոսով շփվում բարեկամերի հետ, լինում է լողավազանում, սնվում է այնպես, ինչպես մինչ բանտարկությունը:
Միլիարդատերը վստահ է, որ շուտով իրեց կարդարացնեն, քանի որ ինքը որևէ անօրինական բան չի արել: Նա նաև վստահություն է հայտնել, որ երկրի իշխանություններն հավակնություններ չունեն իր ունեցվածքի մասով: