Հասարակություն 

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

analitik.am

Հունվարի 28-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32/2 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 32/2 շենքի (5 հարկանի) վերելակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:27-ին:

Վերելակում այրվել են առաստաղի պլաստմասե կառուցատարերը (4 քմ):

Նույն շարքից