Հասարակություն 

Բրունո Մարսը՝ երեկոյի հերոս, Տիգրան Մանսուրյանը մրցանակ չստացավ

analitik.am

Հունվարի 28-ին Նյու Յորքում տեղի ունեցավ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հերոսը դարձավ ամերիկացի կատարող Բրունո Մարսն, ով լավագույնը ճանաչվեց երեք հիմնական անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ»:

Այսպիսով տարվա երգ ճանաչվեց That's What I Like-ը, 24K Magic-ը՝ տարվա ալբոմ, իսկ համանուն երգը՝ տարվա ձայնագրություն:

Բոլոր երեք անվանակարգերում Մարսն առաջ անցավ ռեփեր Jay-Z-ից:

Հավելենք, որ «Լավագույն  ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» -ը մրցանակ չստացավ:

Նույն շարքից