Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 QQ 020 պետհամարանիշով «LEXUS RX»-ը

analitik.am

Հունվարի 28-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արտաշավան տառերի պուրակ կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերդ 14-րդ կմ-ին «LEXUS RX» մակնիշի 90 QQ 020 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում (վարորդ՝ Գ. Գ., 2 ուղևոր):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից