Հասարակություն 

KFC-ի ժառանգորդ 26-ամյա միլիարդատեր Քայլա Մետվինը 2 միլիոն դոլար արժողությամբ ներքնազգեստ է վաճառում

analitik.am

KFC ցանցի ժառանգորդ Քայլա Մետվինը թանկարժեք ներքնազգեստ է վաճառքի հանել: Խոսքը վերաբերում է 2 միլիոն դոլար արժողությամբ զգեստին, որը զարդարված է ադամանդներով:

Հարկ է նշել, որ միլիարդատեր գեղեցկուհին հայտնի դեմք է նորաձևության աշխարհում, ունի սեփական դիզայներական հագուստի բրենդը՝ Made To Adore-ը:

26-ամյա գեղեցկուհին հիմնականում ներքնազգեստ է արտադրում՝ այն զարդարելով թանկարժեք քարերով: Դրանք ձեռք են բերում այնպիսի հայտնիներ, ինչպիսիք էն Քիմ Քարդաշյանը և Playboy-ի մոդելները:

Վաճառվող ներքնազգեստի միջին գինը 20 հազար դոլար է:

 

 

Նույն շարքից