Քաղաքականություն 

120 օր. Գերմանիայում դեռ չեն կարողանում լուծել նոր կառավարության ձևավորման հարցը

analitik.am

Գերմանիայում քաղաքական ուժերին դեռ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ նոր կառավարության ստեղծման հարցում: ՔԴՄ/ՔՍՄ բլոկի և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև բանակցություններն ընդհատվել են, քանի որ կողմերը տարաձայնություններ ունեն միգրացիոն քաղաքականության և առողջապահության ոլորտում: Ինչպես գրում է dw.com-ը, վերջին հանդիպման ժամանակ բանակցությունները տևել են մոտ 9 ժամը, սակայն կողմերը, ընդհանուր հայտարարի չգալով, որոշել են հարցը քննարկել ավելի ուշ:

Բանակցությունների մասնակիցները նշել են, որ վերոնշյալ հարցերի շուրջ փոխզիջումային լուծումը փորձ կարվի գտնել աշխատանքայի խմբերի մակարդակով:

Հավելենք, որ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ փոխզիջումների գնալու մասով:

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 24-ին: Անցել արդեն 120 օր և գերմանական ուժերը չեն կարողանում նոր կառավարության ստեղծման հարցը լուծել: Այսքան երկար այս գործը Գերմանիայում դեռ չէր տևել:

 

Նույն շարքից